Ամերիկյան Rocket Lab ընկերությունը արբանյակների խմբով Electron հրթիռն է արձակել (տեսանյութ)

Ամերիկյան մասնավոր Rocket Lab ընկերության Electron հրթիռը արբանյակների խմբով մեկնարկել է Նոր Զելանդիայում գտնվող տիեզերակայանից, հայտնում է РИА Новости-ն:
Հրթիռի արձակումը նախատեսված էր մարտի 30-ին, սակայն Նոր Զելանդիայում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով նախապատրաստական աշխատանքները դադարեցվել էին:
Electron հրթիռը պետք է տիեզերք արձակի ՆԱՍԱ-ի ANDESITE արբանյակը՝ Երկրագնդի մագնիտոսֆերան ուսումնասիրելու նպատակով, երեք հատուկ սարքավորում՝ ԱՄՆ ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության կարիքների համար, և ավստրալական տեխնոլոգիական M2 Pathfinder արբանյակը: