Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունիս / 2020 : 20-28

Այսօր նախ պետք է պրոֆեսիոնալ կերպով պայքարենք վիրուսի նահանջի համար, հետո նոր դիմենք նման քայլերի. Աննա Մայիլյան

 

ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա ինչ՞ է։ Հատուկ ծրագիր է հավեսով ազգին պառակտելու՞։ Կարող է ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, բայց հաստատ վստահ եմ, որ այս կորոնավիռուսային խայտառակության պայմաններում այսօրվա խայտռակությունը չպետք է լիներ։ Սա կատարյալ խելագարություն է, անթույլատրելի վիճակ։

Այսօր նախ պետք է պրոֆեսիոնալ կերպով պայքարենք վիրուսի նահանջի համար, հետո նոր դիմենք նման քայլերի։ Կարծում եմ նորից ու նորից խայտառակվեցին։

Սարսափելի ամոթ և ցավ եմ զգում։ Երկիրը առաջ տանելու համար այնքան խնդիրներ կան, որ պետք է լուծել, միասնական կերպով, այլ ոչ թե անձնական կռիվ-կռիվ խաղալով։

Ինչպես անենք որ մեր ղեկավար մարդիկ սա ի վերջո հասկանան, թողնեն մի կողմ անձնական շահերը և հավաքվեն ի շահ մեր ազգի, երկրի։ Վիճակը լուրջ է։ Վիճակը լուրջ է բոլոր բնագավառներում ՝ մշակութային, գիտական, առողջապահության, կրթական...

Տարիներ ի վեր մեր ժողովուրդը սնվել է անգրագիտությամբ, անորակ երաժշտությամբ, հնդկական և այլ սարսափելի անմակարդակ սերիալներով, գումարով դիպլոմներ ունենալով և այլն։

Իհարկե խնդիրները շատ են, բայց պետք է սկսել կարգավորել կրթական որոլրտը և հարցերը լուծել ի նկատի ունենալով արտաքին վտանգները։ Չգիտեմ ինչ մտածեմ։

Ուրանալով մեր հավատքը, ազգային առժեքները այսպես էլ պետք է լիներ»։

Դիտվել է 18028անգամ
Վերջին լուրեր