15 / Հունիս / 2020 : 15-19

Լոռու մարզում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 3637 քաղաքացի

Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 404 է, որոնցից 72-ն արդեն առողջացել է:

Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 6: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 326 քաղաքացի, որոնցից 44-ը հոսպիտալացված են, իսկ 282-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ:

Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 3637 քաղաքացի:

Դիտվել է 17901անգամ
Վերջին լուրեր