Բարբարա Սթրեյզանդը Disney-ի բաժնետոմսեր է նվիրել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դստերը (լուսանկարներ)
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը Disney-ի իր բաժնետոմսերը նվիրել է ոստիկանության գործողությունների հետևանքով մահացած աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի 6-ամյա դստերը։
Ջիաննա Ֆլոյդը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ իր ձեռքում պահում է Disney-ի բաժնետոմսերի վկայագիրը:
«Շնորհակալություն Բարբարա Սթրեյզանդին ծանրոցի համար։ Ձեր շնորհիվ ես այժմ Disney-ի բաժնետեր եմ»,- ասվում է Instagram-ի լուսանկարին կից արված գրառման մեջ։
Հավաստագրից բացի, երգչուհին նաև աղջկան նվիրել է իր երկու՝ My Name Is Barbra և Color Me Barbra ալբոմները:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:
Կատարվածից զայրացած ամերիկացիներն օրեր շարունակ բողոքի ցույցեր են իրականացնում երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար: