15 / Հունիս / 2020 : 23-42

Mail.ru-ն օպերատիվ կերպով աշխատում է փոստային ծառայության աշխատանքում խնդիրների վերացման ուղղությամբ

Ռուսական Mail.ru ընկերությունն օպերատիվ կերպով աշխատում է փոստային ծառայության աշխատանքում խնդիրների լուծման ուղղությամբ, մոտ ապագայում դրա լիարժեք աշխատանքը կվերականգնվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ Mail.ru-ի մի շարք ռուսաստանցի օգտատերեր հայտնել էին փոստային ծառայության աշխատանքի խաթարման մասին։ Downdetector կայքի տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով 14։00-ին (Երևանի ժամանակով՝ 15։00-ին) ստացված բողոքների կեսից ավելին կապված է եղել փոստի աշխատանքի, քառորդը՝ Mail.ru կայքի աշխատանքի հետ։

«Մի շարք օգտատերեր կարող են ծառայություն մուտք գործելու ընթացքում որոշակի դժվարություններ ունենալ։ Պատճառը հայտնաբերվել է, օպերատիվ կերպով վերացնում ենք այն, և շատ շուտով ծառայությունը կսկսի կրկին լիարժեք ռեժիմով աշխատել»,- հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ այս խոտանի հետևանքով օգտատերերի անձնական տվալները չեն տուժի։
 

Դիտվել է 6932անգամ
Վերջին լուրեր