16 / Հունիս / 2020 : 08-03

ՀՀ-ից վերադարձած Վրաստանի քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Հունիսի 12-ին հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետը հատած Վրաստանի երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Տեղեկությունն այս մասին տարածել  է «Ռադիո Մառնեուլին»: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Ինչպես նշվում է, քաղաքացիները սահմանից անմիջապես տեղափոխվել էին Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկա, որտեղ էլ նրանցից կորոնավիրուսի թեստի համար նմուշառում է կատարվել: Հայաստանից ժամանած ամուսինների մոտ հունիսի 13-ի առավոտյան արդեն հաստատվել էր կորոնավիրուսի առկայությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, որոնցից 2-ը բուժաշխատող են, 5-ը կարանտինային գոտում էին գտնվում և 1-ը բեռնատարի վարորդ է:

Դիտվել է 36776անգամ
Վերջին լուրեր