Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2020 : 22-21

Հարավային Կովկասի տարածաշրջանում կորոնավիրուսից ամենատուժած երկրում խորհրդարանը թույլ է տվել կալանավորել ընդդիմադիր առաջնորդին․The New York Times

Հայաստանի խորհրդարանը թույլ է տվել կալանավորել խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ խարդախության կասկածանքով: Այս մասին գրել է Ամերիկյան The New York Times պարբերականը։

Լրատվամիջոցն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին խորհրդարանի կայացրած որոշմանը։

Պարբերականը նշում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը նաև Հայաստանի մեծահարուստ գործարարներից մեկն է, հերքել է իր հանդեպ հնչած մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր դեմ կատարվող գործողությունները քաղաքական շարժառիթներ ունեն:

Աղբյուրը նկատում է, որ Ծառուկյանը վերջերս մեղադրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը տնտեսությունը սխալ կառավարելու և կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողելու մեջ:

«3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսով վարակման 17 489 դեպք է հաստատվել և 293 մահ արձանագրվել, և այս առումով Հայաստանն ամենից շատ տուժած երկիրն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Կառավարությունն այժմ ակնկալում է, որ տնտեսությունն այս տարի կկրճատվի 2 տոկոսով՝ նախկինում կանխատեսվող 4.9 տոկոս աճից հետո»,- ասվում է հոդվածում:

Դիտվել է 51874անգամ
Վերջին լուրեր