«Մեր ապագայի և գոյատևման հարցը». ԱՄԷ-ն հուլիսի 15-ին դեպի Մարս կարձակի իր առաջին զոնդը

Արաբական աշխարհը նախապատրաստվում է իր առաջին միջմոլորայկային առաքելության մեկնարկին, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ առանց տիեզերագնացի զոնդը կարձակվի հուլիսի տասնհինգին և Մարս մոլորակի ուղեծիր դուրս կգա փետրվարին:
Պարբերականը նկատում է, որ ավիատիեզերական ոլորտի «ծանրքաշայինների» կողքին են հայտնվում նոր պետություններ և մասնավոր ընկերություններ:
Արաբական Միացյալ Էմիրությունները 2014թ. ի վեր պատրաստվում է Hope Mars («Հույս Մարս») առաքելությանը:
«Սա ԱՄԷ ապագայի և մեր գոյատևման մասին է»,-նշել է նախագծի մենեջեր Օմրան Շարաֆը:
Առաքելության նպատակը ոչ թե Մարսի վրա վայրքջք կատարելն է, այլ դրա մթնոլորտի դինամիկայի, ընդհանուր առմամբ, կլիմայի ուսումնասիրությունը: Զոնդը Մարսի ուղեծրի վրա կգտնվի մեկ մարսիական տարի՝ 687 օր: Ստացված տվյալները կուղարկվեն մոտ երկու հարյուր հետազոտական ինստիտուտ: