Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2020 : 16-27

Պլանավորել էին սպանել հայտնի հաղորդավարին, ով ուղիղ եթերից հայհոյել էր Պուտինին

Երկրում կանխվել է լուրջ հանցագործություն, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մեկնաբանելով Թբիլիսիում ՌԴ քաղաքացու կալանավորումը,- գրում է ria.ru-ն։

Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը հայտարարել է՝ նախորդ շաբաթ պատվիրված սպանության շրջանակներում ձերբակալել է ՌԴ մի քաղաքացու՝ սպանության նախապատրաստման և կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեղադրանքով:

ՊԱԾ-ը չի նշել կալանավորման հանգամանքներն ու տվյալները: Վրացական ընդդիմադիր «Մթավարի արխիի» գլխավոր տնօրենի հաղորդմամբ՝  ձերբակալվածը Վասամբեկ Բոկով անունով ՌԴ քաղաքացի է: Նա մտադիր էր սպանել Գեորգի Գաբունիային, ով 2019-ին Գավրիլովի գիշեր անունով Վրաստանում հայտնի իրադարձությունների հետևանքով ուղիղ եթերից հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Երկրում կանխվել է լուրջ հանցագործություն:Մեր հիմնական խնդիրն է բացահայտել լիարժեք պատկերը, թե ինչ են կանխել մեր իրավապահները: Կարծում եմ, որ այժմ անհրաժեշտ է հանդարտեցնել և հնարավորություն տալ, որպեսզի իրավապահ համակարգը հնարավորինս արագ հետաքննի այդ հարցը»,- հայտարարել է վարչապետ Գախարիան:

Դիտվել է 14814անգամ
Վերջին լուրեր