Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2020 : 16-39

Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ պայքարում ծանր հիվանդների համար փրկություն հանդիսացող առաջին արդյունավետ դեղամիջոցը

Բրիտանացի փորձագետները հայտնում են, որ կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների բուժման դեպքում մեծ օգնություն կարող է ցույց տալ դեքսամետազոն դեղամիջոցը, որը համեմատաբար մատչելի է:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, դեքսամետազոնի ցածր չափաբաժնով ստերոիդային բուժումը մեծ առաջընթաց է վիրուսի դեմ պայքարում: Նշվում է, որ դեքսամետազոնն ընդգրկվել է «Քովիդ-19»-ի դեմ պայքարում դեղամիջոցների արդյունավետության բացահայտմանն ուղղված խոշորագույն գիտափորձում:

Մասնագետները պարզել են, որ դեքսամետազոնը երեք անգամ նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիք ունեցող հիվանդի մահանալու վտանգը: Իսկ թթվածնի կարիք ունեցողների պարագայում մահվան վտանգը հնգակի է կրճատվում:

Հետազոտողները պնդում են, որ եթե այս դեղամիջոցը համավարակի սկզբից ի վեր օգտագործվեր կորոնովիրուսով հիվանդներին բուժելու համար, մինչև 5000 կյանք փրկված կլիներ:

Այս դեղամիջոցը մեծապես կարող է օգտակար լինել աղքատ երկրներում, որտեղ մեծ է կորոնավիրուսով հիվանդների թիվը:  

Գիտափորձի շրջանակում, որը ղեկավարել են Օքսֆորդի համալսարանի մասնագետները, շուրջ 2000 հոսպիտալացված հիվանդի դեքսամետազոն է տրվել: Այնուհետև նրանց բուժման ընթացքը համեմատվել է ևս 4000 հիվանդի տվյալների հետ, որոնք այս դեղամիջոցը չեն ստացել:

Դիտվել է 45018անգամ
Վերջին լուրեր