Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2020 : 16-45

Աստղագետները Մարսի վրա եզակի շողարձակում են նկատել

Եվրոպական տիեզերական գործակալության աստղագետները Մարսի մթնոլորտում կանաչ շող են նկատել: Այս մասին հաղորդվում է գործակալության կայքում:

Մասնագետները նշում են, որ շողարձակումն իր տեսակով նման է Երկրի վրա երևացող բեևեռային լույսերին՝ հյուսիսափայլին: Բացի այդ, մարսիական շողարձակումը զգալիորեն առավել ինտենսիվ է:

Մթնոլորտային երևույթը հայտնաբերել է ExoMars Trace Gas Orbiter տիեզերական սարքը: Առավել պայծառ լուսարձակումը դիտվում է Մարսի մակերեսից 80 կմ բարձրությամբ:

Գիտնականները նշում են, որ լուսարձակումն ի հայտ է գալիս մթնոլորտում ածխաթթու գազի մոլեկուլների վրա արևի լույսի ազդեցության ժամանակ: Աստղագետները նշում են, որ սա առաջին լուսարձակումն է, որը նկատվել է այլ մոլորակում:
 

Դիտվել է 7233անգամ
Վերջին լուրեր