17 / Հունիս / 2020 : 17-04

Խմբագրելը  տաղանդ  է, դա  ամեն   մարդու  գործ  չէ, նույնիսկ  ամեն  ժուռնալիստի. Հարութ  Սասունյան

Ելակետ    լրատվականի/Yelaket.am-ի  զրուցակիցն   է  ամերիկահայ   գրող, հասարակական  գործիչ, «Կալիֆորնիա  Կուրիեր»  թերթի   հրատարակիչ  և  խմբագիր   Հարութ  Սասունյանը, որը կիսեց   մեզ   հետ   իր   խոհերը   լրագրողին   բնորոշ  հատկանիշների, պետությունների դիվանագիտական   հարաբերությունների, զանգվածային ներգաղթի  և Հայաստանի հետ կապված   ամենանվիրական   երազանքի   մասին:

 

-Ո՞ր    հատկանիշներն  են   բնորոշ   լրագրողին:

-Ճշմարտախոս, ճշգրիտ  և  արհեստավարժ:

-Այսօր   ակտուա՞լ  է   բլոգ   վարելը:

-Այո:

-Ի՞նչ   եք   կարծում, խմբագրելը  նույնքանով  տաղանդի   հետ   է   կապված, որքան բանաստեղծի   կամ   նկարչի  աշխատանքը:

-Խմբագրելը  տաղանդ  է, դա  ամեն   մարդու  գործ  չէ, նույնիսկ  ամեն  ժուռնալիստի:

-Ի՞նչն   է  վճռորոշ   դեր  կատարում   պետությունների   դիվանագիտական  հարաբերություններում:

-Ամեն  պետություն  իր  երկրի  և  ժողովրդի  շահերն  է  հետապնդում:

-Դուք   հետևում   եք  թուրք -ամերիկյան   հարաբերություններին:Ի՞նչ   զարգացումներ  են սպասվում:

-Դժբախտաբար,  նախագահ   Թրամփը   մեծ  համակրանք  ունի  բռնակալների  նկատմամբ:Էրդողանին  համակրում  է  և  մտերիմ  է  նրա  հետ:Ինչ  էլ  անի  Էրդողանը, Թրամփը   անտեսում   է  և  շարունակում  իր  լավ  հարաբերությունները:

-Ըստ   Էյնշտեյնի՝  նա  երկու  պատերազմ  է  ապրել՝  կին  և  Հիտլեր:Ի՞նչ   պատերազմներ   եք  Դուք   ապրել :

-Իմ  մեծագույն  պատերազմը  որոշ  հայերի  հետ  է, որոնք  տառապում  են   նախանձից   և ինքնասիրությունից:

-Ե՞րբ  է  մարդը   կորցնում   սիրելու  և   սիրված   լինելու   երջանիկ  զգացումը:

-Երբ   ինքնահավան   է  և  սխալմամբ   կարծում   է, թե   ամեն   մարդ   իրեն  սիրում  է  կամ պարտավոր  է  սիրել:

-Ի՞նչն  է  մարդուն  սպանում  և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես:

-Երբ   մարդը  միայն ինքն  իրեն  է  սիրում   և  հոգ  չի  տանում  իր  շրջապատի  մասին:

-Նախանձը   չի՞   կարող   բարի  լինել:

-Նախանձը   կարող  է  բարի  լինել, եթե   անհատը  ազնիվ   է  և  կամենում   է լավագույնը  իր շրջապատին:

-Ինչու՞   չկա   զանգվածային   ներգաղթ:

-Որովհետև   իշխանությունները  չեն   պատրաստել  և  չեն  կազմակերպել  հարկ  եղած ենթակառույցները, որ   հայրենադարձները  տուն  և  գործ   հայթայթեն:

-Ո՞րն   է   Հայաստանի   հետ   կապված  դեռևս  չիրագործված  ամենանվիրական    երազանքը:

-Որ   ունենանք   հզոր, անվտանգ, երջանիկ, հանգստավետ  երկիր   և   ժողովուրդ:

-Ի՞նչն   է  այսօր   Ձեզ   անասելի   երջանկություն  պարգևում:

-Տանը   լինել  իմ   ընտանիիքի  հետ և   ծառայել  իմ   ժողովրդին:

 

Նյութը   պատրաստեց    Նարինե   Պետրոսյանը:

Դիտվել է 47487անգամ
Վերջին լուրեր