Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունիս / 2020 : 08-22

Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից. Դոնալդ Տուսկ

ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը  իր թվիեթերյան իր միկրոբլոգում գրառումներ է կատարել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և Հայաստանի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»,- գրել է Տուսկը:

Նա գրել է նաեւ, որ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում՝ ցուցաբերելով քաղաքական կամք՝ դրա լիակատար վավերացման և իրականացման համար։

Դիտվել է 15852անգամ
Վերջին լուրեր