18 / Հունիս / 2020 : 10-22

Հունաստանում հասարակաց տները բացվում են՝ 15 րոպեի պայմանով

Հունաստանում համավարակի սկսվելուց ի վեր ընդամենը 3 148 դեպք է գրանցվել, որոնցից 185-ը՝ մահվան ելքով։

Այս շաբաթվանից արդեն կարելի է երկրում  հանգիստ տեղաշարժվել։

Երկրում բացվել են նաեւ օրինական գործող հասարակաց տները, սակայն խիստ սահմանափակումներով, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։

Հաճախորդները 15 րոպեից ավելի իրավունք չունեն առանձնանալու աշխատակցուհու հետ եւ պարտադիր պետք է դիմակով լինեն։ Բացի այդ, առձեռն վճարել չի կարելի, միայն քարտով։

Հաճախորդների տվալներն էլ պահելու են երկու շաբաթ՝ եթե հանկարծ վարակի դեպք գրանցվի, իմանան՝ ումից կարող էին վարակված լինել։

Դիտվել է 45323անգամ
Վերջին լուրեր