Ինչպես բարձրացնել իմունային համակարգը

Ավանդական բշժկությունը կարևորող մի շարք բժիշկներ թվարկել են այն մթերքներն ու համեմունքները, որոնք կարող են օգնել իմունային համակարգի բարձրացմանը:
Ըստ բժիշկների՝ ցանկը գլխավորում է սխտորը, որը համարվում է բնական հակամանրէական, հակավիրուսային եւ հակասնկային միջոց: Հաջորդը՝ նուշն է, որը հարուստ է E վիտամինով: Հապալասը նույնպես դասվում է այս շարքին, քանի որ պաշտպանում է շնչուղիները:
Բժիշկները նաև խորհուրդ են տալիս սննդաբաժնում ներառել հավի կամ հնդկահավի արգանակ, որն արգելակում է մրսածության ժամանակ լորձի առաջացմանը, բետա-կարոտինով հարուստ քաղցր կարտոֆիլ և վիտամիններ, միներալներ և հակաօքսիդիչներ, ինչպես նաև բջջանյութ պարունակող բրոկոլի:

Իմունային համակարգի բարձրացմանը խթանող սննդի ցանկում են նաև մուգ շոկոլադը, ցիտրուսեղենը, նուռը, կիվին, պապայան, սպանախը, ցորենի ծիլը, կակղամորթները և ոստրեները:

Համեմունքների թվում իմունիտետի ամրապնդման համար առավել օգտակար է կոճապղպեղը: Դրանով թեյի կանոնավոր օգտագործումն ամրապնդում է իմունային համակարգը, քանի որ նրա մեջ շատ են հակաօքսիդանտները, որոնք օրգանիզմին օգնում են առավել արդյունավետ կերպով պայքարել վարակների դեմ։
Իր օգտակարությամբ առանձնանում է նաև քրքումը, իսկ ըմպելիքների մեջ՝ կանաչ թեյը եւ կեֆիրը:
Աղբյուրը՝ Ելակետ


Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ: