01 / Ապրիլ / 2020 : 14-21

Ինչպես բարձրացնել իմունային համակարգը

Ավանդական բշժկությունը կարևորող մի շարք բժիշկներ թվարկել են այն մթերքներն ու համեմունքները, որոնք կարող են օգնել իմունային համակարգի բարձրացմանը:

Ըստ բժիշկների՝ ցանկը գլխավորում է սխտորը, որը համարվում է բնական հակամանրէական, հակավիրուսային եւ հակասնկային միջոց:  Հաջորդը՝ նուշն է, որը հարուստ է E վիտամինով: Հապալասը նույնպես դասվում է այս շարքին, քանի որ պաշտպանում է շնչուղիները:

Բժիշկները նաև խորհուրդ են տալիս սննդաբաժնում ներառել հավի կամ հնդկահավի արգանակ, որն արգելակում է մրսածության ժամանակ լորձի առաջացմանը, բետա-կարոտինով հարուստ քաղցր կարտոֆիլ և վիտամիններ, միներալներ և հակաօքսիդիչներ, ինչպես նաև  բջջանյութ պարունակող բրոկոլի:

Իմունային համակարգի բարձրացմանը խթանող սննդի ցանկում  են  նաև  մուգ շոկոլադը, ցիտրուսեղենը, նուռը, կիվին, պապայան, սպանախը, ցորենի ծիլը, կակղամորթները և ոստրեները:

 

 

Համեմունքների թվում իմունիտետի ամրապնդման համար առավել օգտակար է կոճապղպեղը: Դրանով թեյի կանոնավոր օգտագործումն ամրապնդում է իմունային համակարգը, քանի որ նրա մեջ շատ են հակաօքսիդանտները, որոնք օրգանիզմին օգնում են առավել արդյունավետ կերպով պայքարել վարակների դեմ։

Իր օգտակարությամբ առանձնանում է նաև քրքումը, իսկ ըմպելիքների մեջ՝ կանաչ թեյը եւ կեֆիրը:

Աղբյուրը՝  Ելակետ

Author's cover photo
Ամսաթիվ 01 / Ապրիլ / 2020 : 14-21
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 6155անգամ
Վերջին լուրեր