Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունիս / 2020 : 16-14

 

ԱՀԿ. Հայաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում և Իսրայելում կորոնավիրուսի դեպքերի աճ է նկատվում

Եվրոպայի երկրների թիվը, որտեղ կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշն ավելացել է, աճել է գրեթե 3 անգամ՝ 6-ից 21, կորոնավիրուսի համաճարակը շատ երկրներում մնում է ակտիվ փուլում:

Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն,- գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Որոշ երկրներում նոր դեպքերի ցուցանիշը կայունացել է՝ օրական 17-20 հազար դեպք»,-ասել է նա ռուսալեզու ԶԼՄ-ների համար ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հյուսիսային Մակեդոնիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում եւ Իսրայելում վարակման դեպքերի աճ է նկատվում:  

Դիտվել է 15508անգամ
Վերջին լուրեր