Ռուս գիտնականները հատուկ հանդերձանք են ստեղծել, որը հետևում է հիվանդի ինքնազգացողությանը
Ռուս գիտնականները հանդերձանք են ստեղծել, որը կարող է իրական ժամանակում հետևել մարմնի ջերմաստիճանին, զարկերակին, ճնշմանը և այլ ֆիզիոլոգիական չափորոշիչներին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի ավիացիոն ինստիտուտին (ՄԱԻ):
«Մարդու առողջական վիճակի մոնիթորինգի տվյալները կարող են օգտագործվել առողջապահության համակարգում՝ ապահովելով արագ ախտորոշումն ու բժշկական որոշման համաժամանակյա կայացումը, ինչպես նաև նպաստել մարզումների արդյունավետության բարձրացմանը պրոֆեսիոնալ սպորտում: Օգտագործման յուրաքանչյուր մեթոդի համար հանդերձանքի եզակի մոդել է մշակվել:
Հանդերձանքի ցուցիչների գրանցած տվյալները կարելի է օգտագործել ինչպես վերլուծության աղբյուր ապագայում մարդու առողջության փոփոխությունները կանխատեսելու համար:
Նշվում է, որ խելացի հանդերձանքի տվյալների վերլուծություն կարելի է անել նաև հեռակա կարգով, ինչը լարևոր է ծանր և խրոնիկ հիվանդների պարագայում: Հիվանդը կարող է գտնվել տանը, իսկ բժիշկը կարող է հետևել նրա վիճակին և բուժում նշանակել:
Նշվում է, որ հանդերձանքն արդեն փորձարկվել ինստիտոիտի հիվանդների վրա: Առաջիկայում ծրագրավորողները նախատեսում են կատարելագործել հանդերձանքը, որպեսզի այն ավելի շատ տվյալներ կարողնա գրանցել: