20 / Հունիս / 2020 : 10-12

«Բոլոր ստրուկներն ազատ են»․ Թրամփը հիշեց հայտնի խոսքերը

Նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհավորել են ամերիկացիներին  Ստրկության վերացման օրվա կապակցությամբ, որը նշվում է հունիսի 19-ին,- գրում է Ամերիկայի ձայնը։

«155 տարի առաջ՝ 1865 թ.-ի հունիսի 19-ին, Թեքսասում գտնվող աֆրիկացի ամերիկացիներն առաջին անգամ լսեցին արդար և վաղուց հասունացած խոսքեր. «Բոլոր ստրուկներն ազատ են»:

Այս խոսքերը հաստատեցին Թեքսասում դեռեւս ստրկությամ մեջ գտնվողներին, որ Միության բանակը կպաշտպանի իրենց ազատությունը, որը հայտարարվել էր գրեթե երեք տարի առաջ նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից Ազատագրման իր հռչակագրևում», - ասված է  Թրամփի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կողմից:

 Հայտարությունը նշում է, որ դա միևնույն ժամանակ ամերիկյան պատմության մութ շրջանի մասին հիշատակում է և հաղթանակ տոնելու մեծ առիթ:

«Այս ունակությունը արմատավորված է Ամերիկայի հիմնարար արժեքներում, որոնց վրա մենք, որպես ազգ դարձել ենք ազատ և անկախ ժողովուրդ: Բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, բոլորը օժտված են մեր Արարչի կողմից կյանքի, ազատության և երջանկության իրավունքով», - ասվում է նախագահի հայտարարությունում:

 

 

Դիտվել է 8915անգամ
Վերջին լուրեր