Հայաստանը Թուրքիայի համար ամենամեծ վտանգ ներկայացնող երկրների թվում է
Թուրքիայի Քադիր Հաս համալսարանի մի բաժնի կողմից իրականացվել է հարցախույզ, թե որ երկրներն են Թուրքիայի համար վտանգ ներկայացնում։
Հարցվածները Թուրքիայի համար ամենամեծ վտանգ ներկայացնող երկիր համարել են ԱՄՆ–ը, որին հետեւում է Իսրայելը, Սիրիան, Հայաստանն ու Հունաստանը։
ԱՄՆ–ն ամենամեծ վտանգ համարողների 34 տոկոսը այս հանգամանքը կապել են Սիրիայի քրդերին օգնելու հետ, 27 տոկոսը՝ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ–ի վարած քրդամետ քաղաքականությամբ, 24 տոկոսը՝ ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության հարցում ունեցած հայամետ դիրքորոշումներով։