20 / Հունիս / 2020 : 15-47

ԱՄՆ-ում կհրաժարվեն էսկիմո պաղպաղակի անվանումից՝ էսկիմոսներին չնեղացնելու համար

Ամերիկյան Dreyer's ընկերությունը որոշել է հրաժարվել իր ֆիրմային պաղպաղակի՝ շոկոլադով պատված վանիլային Eskimo Pie-ի անունից՝ էսկիմոսներին չնեղացնելու համար: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը։

Նշվում է, որ ընկերությունն այս քայլը նախաձեռնել է Uncle Ben’s եւ Aunt Jemima արտադրողների ընդունած համանման որոշումներից հետո:

«Մենք հանձնառու ենք ռասայական միասնության որոշմանը եւ ընդունում ենք, որ դա նվաստացնող տերմին է»,- իր հայտարարության մեջ նշել է ընկերության մարքեթինգի ղեկավար Էլիզաբել Մարկեսը:

Նա հավելել է, որ այս քայլն ավելի ընդարձակ տեսության մասն է, որը ձեռնարկվել է համոզվելու համար, որ ընկերությունը եւ նրա ապրանքանիշները արտացոլում են ժողովրդի արժեքները:

Պարբերականը նշում է, որ «էսկիմո» բառը կանհետանա մասնավորապես Eskimo Pie պաղպաղակի անվանումից:

Dreyer's-ի գլխավոր շուկայագետ Էլիզաբել Մարկեսը,  նշել է, որ ընկերությունը «հավատարիմ է ռասայական իրավահավասարությանը հասնելու գործին և տվյալ տերմինը համարում է նվաստացուցիչ»:

Նշվում է, որ փոփոխության է ենթարկվելու նաև ապրանքի լոգոտիպը, որում պատկերված է մորթյա վերարկու հագած էսկիմոս տղա։

Դիտվել է 10558անգամ
Վերջին լուրեր