20 / Հունիս / 2020 : 17-09

Կորոնավիրուսով Ուզբեկստանում վարակված զբոսաշրջիկներին 3 հազար դոլարի փոխհատուցում կվճարեն

Կորոնավիրուսով Ուզբեկստանում վարակված զբոսաշրջիկներին 3 հազար դոլարի փոխհատուցում կվճարեն: Այս մասին հաղորդվել է «Ուզբեկստան-24» հեռուստաալիքի եթերում, հայտնում է UzNews-ը: 

Ներդրվում է նաեւ «Ուզբեկստան՝ անվտանգ ճանապարհորդությունը երաշխավորված է» սանիտարահամաճարակային անվտանգության համակարգ, որը զբոսաշրջիկների համար կդառնա յուրատեսակ անվտանգության բարձիկ: Դրա շրջանակում ստեղծվում է «Անվտանգ տուրիզմ» հիմնադրամ, որի մեջ Հակաճգնաժամային հիմնադրամից նախապես կներդրվի շուրջ 20 մլրդ սում: 

Հաղորդվում է, որ այդպիսի պրակտիկան լայնորեն կիրառվում է աշխարհի շատ երկրներում: Կարանտինի ժամանակաշրջանում տուրօպերատորների կողմից օտարերկիրյա զբոսաշրջիկներին ծառայությունների մատուցումը կարող է իրականացվել միայն «Ուզբեկստան՝ անվտանգ ճանապարհորդությունը երաշխավորված է» ռեեստրի մեջ մտած օբյեկտներում:

Դիտվել է 7331անգամ
Վերջին լուրեր