20 / Հունիս / 2020 : 22-00

Ճապոնիայում գիտնականները ծաղիկներն օճառային պղպջակներով փոշոտելու տեխնոլոգիա են մշակել

Ճապոնիայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները ծաղիկներն օճառային պղպջակներով փոշոտելու տեխնոլոգիա են մշակել, գրում է The New York Times-ը։

Տեխնոլոգիայի հեղինակը պրոֆեսոր Էյձիրո Միյակոն է։ Նա ծակափոշին խառնել է օճառի լուծույթի հետ, ստացված հեղուկը լցրել հատուկ ատրճանակի մեջ և դրա օգնությամբ այն տարածել ծաղիկների վրա։

Նշվում է, որ փորձը հաջողվել է ընթացել․ հետազոտողները հաշվարկել են, որ այգում յուրաքանչյուր ծաղկի վրա երկուսից տասը օճառի պղպջակներ են հայտնվել։ Հետագա դիտարկումները ցույց են տվել, որ ծաղիկների 95 տոկոսը փոշոտվել է։

 
Այժմ ճապոնացի գիտնականները փորձում են հրացանները փոխարինել անօդաչու թռչող սարքերով, որոնց օգնությամբ հնարավոր կլինի փորձարկումներ իրականացնել ավելի մեծ տարածքներում։

 

Դիտվել է 8193անգամ
Վերջին լուրեր