21 / Հունիս / 2020 : 16-08

Աստղագետը պատմել է հունիսի 21-ի արևի խավարման յուրահատկությունների մասին

Այս տարվա ամենաերկար օրը` հունիսի 21-ը, համընկել է արևի խավարման հետ: Այս օրվա յուրահատկությունների մասին радио Sputnik-ին պատմել է աստղագետ Ալյոնա Կոկարևան:

2020թ․ ամառային արևադարձը «խավարումների միջանցքով» է անցնում. հունիսի 5-ին լուսնի խավարում է տեղի ունեցել, հունիսի 21-ին` արևի, իսկ հուլիսի 5-ին կրկին լուսնի խավարում կլինի:

Հարցազրույցի ընթացքում Կոկարևան նշել է, որ այն ժամանակահատվածում մարդկությունը տատանումների մեջ է գտնվում, այնպես որ, խավարումների օրը պետք է խուսափել հուզումներից:

«Հունիսի 21-ը ավելի լավ է հանգիստ միջավայրում անցկացնել` տանը: Ավելի լավ է այդ օրը ոչ մի կարևոր բան չծրագրել: Այս խավարումը լավ է նպաստում ինքդ քո վրա, բնավորությանդ վրա, հարաբերությունների ուղղությամբ, պարտքերը փակելու ուղղությամբ աշխատելու համար»,-նշել է աստղագետը:

Նրա խոսքերով` խավարման մոտեցմանը զուգահեռ որոշ մարդիկ կարող են անհանգստություն զգալ:

«Մարդիկ սկսում են նյարդայնանալ, նրանց մեջ էմոցիաների ալիք է բարձրանում:  Խավարումները ավելի շատ անհանգստություն, խառնաշփոթ են առաջացնում, նույնիսկ եթե դա բնորոշ չէ որոշ մարդկանց: Մարդիկ, ովքեր ռեժիմ չեն պահպանում, կարող են հաճախ զարթնել գիշերը, գլխացավ ունենալ»,-զգուշացրել է Կոկարևան:

Աստղագետը խորհուրդ է տվել, թե ինչպես պատրաստվել խավարմանը, որպեսզի վատ ազդեցություն չզգացվի:

«Աստղագիտական տեսանկյունից խավարումները միշտ ինչ-որ բան են բերում կյանք կամ խլում են կյանքից: Կարելի է գիտակցաբար պատրաստվել և ինչ-որ բան դուրս բերել կյանքից: Ամենահեշտը դա անելն է մաքրության ձևով` հին իրերը տնից, պատշգամբից կամ ավտոտնակից դեն նետելով: Կարելի է մաքրել հեռախոսագիրքը, համակարգչի անպետք ֆայլերը: Պետք է մաքրել գլխի րարունակությունը` ծրագրեր կազմել մի քանի ամսի կամ անգամ կես տարի դեպի առաջ»,-եզրափակել է իր խոսքը աստղագետը:

 

Դիտվել է 30949անգամ
Վերջին լուրեր