Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Ապրիլ / 2020 : 17-27

Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով

 

Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց հետ, գրում է Настоящее Время-ն։ Հատուկ ծառայությունը հնարավորություն կունենա գեոլոկացիայի վերաբերյալ տվյալներ ստանալ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց մասին, այնուհետև այն կուղարկի շտաբ՝ համապատասխան մարզերում կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար:
  

   Իրավապաշտպանները պնդում են, որ այս գործողություններն անօրինական են, թեպետ նման միջոցառումներ կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր օգտագործվում են շատ երկրներում, այդ թվում Չինաստանում, Արևմտյան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում:
    

Մարտի 23-ին մարդկանց տեղաշարժը սմարթֆոնների միջոցով վերահսկելու մասին հայտարարեցին նաև ՌԴ իշխանությունները: Այդ մասին որոշումը ստորագրեց վարչապետ Միխայիլ Միշուստինը: Կրեմլն իր հերթին շտապեց հայտարարել, որ նման միջամտությունը չի համարում օրենքի խախտում:
   

  Սա ռուս պաշտոնյաների առաջին փորձը չէ, երբ նրանք դիմում են անձնական տվյալների հավաքագրման նորարարական մեթոդներին: Մարտի կեսերին «Ռոսպոտրեբնադզորը» հաղորդել էր, որ դեմքի ճանաչման տեսախցիկների շնորհիվ հայտնաբերվել է կարանտին խախտող մոտ 200 անձ: Եվ սա միայն Մոսկվայում: Այսպիսով, գերատեսչությունը եկավ այն եզրահանգման, որ դեմքի ճանաչման համակարգն ապացուցում է իր արդյունավետությունը:
    

Համաձայն այս օրենքի՝ նման տեղեկատվության հավաքագրումը պահանջում է քաղաքացու համաձայնությունը, իսկ ներկա պայմաններում` դեմքի ճանաչման համակարգով կամ սմարթֆոնի միջոցով գեոլոկացիայի տվյալների վերաբերյալ որևէ մեկը նման համաձայնություն չի տվել:
    

«Մի խոսքով, սա ուղղակի ապօրինի է»,- նշում է «Ագորա» միջազգային իրավապաշտպան խմբի փաստաբան Դամիր Գայնութդինովը:
     Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Դիտվել է 48733անգամ
Վերջին լուրեր