Տիգրան Ավինյանը նոր գրառում է արել
Խորապես համոզված եմ, որ առաջադեմ, զարգացած ու բարեկեցիկ Հայաստան ունենալու առանցքային նախապայմաններից է մեր գիտական ներուժի զարգացումը, ինչն ամեն օր ապացուցվում է նաև համավարակի օրերին:
Պատահական չէ, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին գործընկերների հետ քննարկումների արդյունքում հայտարարել էինք, որ ավելացնելու ենք գիտության ֆինանսավորումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին: https://www.facebook.com/tigran.avinyan/photos/a.2094294200874989/2348342928803447/?type=3&theater
Ուրախ եմ տեղեկացնել, որ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն առաջին անգամ կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթ:
Ի տարբերություն կոմիտեի նախկինում հայտարարված մրցույթների՝ այս դեպքում բարձր են և՛ աշխատանքի վարձատրության չափը, և՛ մասնակիցներին ներկայացվող պահանջները:
Սա առաջինն է նման մի շարք նախաձեռնություններից, որոնց միջոցով դնելու ենք մեր գիտական ներուժը իրացնելու, գիտնականի վարկը բարձրացնելու ու Հայաստանը տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնելու հիմքերը:
Մանրամասները՝ այստեղ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան