ԱՄՆ-ն կդադարեցնի աշխատանքային վիզաների տրամադրումը մինչև 2020 թվականի վերջը
Միացյալ Նահանգները կդադարեցնի ոչ ներգաղթային վիզաների որոշ կատեգորիայի տրամադրումը մինչև 2020 թվականի վերջը. այս մասին հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը։
Նշվում է՝ մասնավորապես կդադարեցվի վիզաների տրամադրումը արտասահմանյան մասնագետների համար, սեզոնային աշխատանքային վիզաները, ինչպես նաև այլ տեսակի վիզաների տրամադրումը՝ որոշ բացառություններով։ Նման որոշումը թույլ կտա 525 հազար աշխատատեղ ազատել ԱՄՆ քաղաքացիների համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների տրամադրման սահմանափակումներ մտցնելու իր մտադրության մասին: