Անանուխի լիմոնադ․ Զովացուցիչ և համեղ
Ամռան տապին չկա ավելի լավ բան, քան մեկ բաժակ զովացուցիչ լիմոնադը: Պատրաստում ենք յուրատեսակ համեղ և զովացուցիչ լիմոնադ՝ անանուխով և ցիտրուսային մրգերով։
Բաղադրիչները`
250 մլ ջուր,
125 գրամ շաքարավազ,
4-5 թարմ անանուխի տերև,
2 խոշոր նարինջ,
1 խոշոր կիտրոն,
1 լիտր հանքային ջուր:
Պատրաստման եղանակը:
Տարայի մեջ լցնել շաքարը, ջուրը և եռացնել: Եփել մոտ 5 րոպե, անջատել կրակը, ստացված օշարակին ավելացնել անանուխը և թողնել` սառչի:
Ցիտրուսային մրգերը հյութաքամել, հյութն ավելացնել օշարակին, խառնել և ավելացնել հանքային ջուրը:
Մատուցել սառույցով և անանուխի տերևներով: