Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունիս / 2020 : 13-52

Էրդողանի հրահանգով Թուրքիայում ստեղծվելու է Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող կառույց 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել՝ ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։

Էրդողանի հրահանգավորմամբ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթով։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի կողմից նման կառույց ստեղծելու միտքն առաջացել է մի քանի ամիս առաջ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ հայտնվելուց եւ ամերիկյան դատարաններում  հայերի կողմից Թուրքիայի դեմ դատական հայցեր բացվելուց հետո։ Սակայն կորոնավիրուսի տարածումը ստիպել էր թուրքական իշխանություններին հետաձգել այս կառույցի ստեղծումը։

Հայոց ցեղասպանության հերքմամբ կառույց ստեղծելու գաղափարը առաջ է քաշել Բարձրագույն խորհրդատվական կոմիտեի Ջեմիլ Չիչեքը եւ նա այս թեմայով Թուրքիայի նախագահի խորհդական Սեյիթ Սերթչելիքի հետ բրիֆինգ են տվել։ Բանախոսները շեշտել են, որ Թուրքիայում չկա կոնկրետ կառույց, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ եւ ռազմավարության մշակմամբ։ Նշվել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում մի շարք նախարարություններ են մասնակցում, սակայն միասնական  քաղաքականություն չի մշակվել։

Թուրքիայի նախագահն ընդունել  է մասնակիցների առաջարկները եւ հրահանգել ստեղծել անկախ կառույց, որը կզբաղվի հենց Հայոց ցեղասպանության ժխտման աշխատանքներով։

Դիտվել է 9110անգամ
Վերջին լուրեր