Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունիս / 2020 : 15-20

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը դատապարտվել է 11 տարի 2 ամիս ազատազրկման

Երեքշաբթի օրը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դատապարտվել է 11 տարի 2 ամիս ազատազրկման: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարեւը:

Բիշքեկի դատարանը 11 տարվա և 2 ամիս ազատազրկման է դատապարտել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով:

Ըստ պաշտոնական վարկածի՝ բանտարկյալը մահացու հիվանդ էւ ճանաչվել եւ այդ պատճառով ազատ էր արձակվել, ինչից հետո նա անմիջապես հեռացել էր Ղրղզստանից: Հետագայում պարզվել էր, որ բժշկական եզրակացությունը կեղծվել էր: Աթամբաեւից բացի, գործում ներգրավված է 19 մարդ:

Դատարանի որոշմամբ՝ Աթամբաևը կզրկվի նաև պետական պարգևներից և գույքից: Դատական նիստերը անցել են դռնփակ: Նախկին նախագահը հրաժարվել է դատական լսումներին մասնակցելուց:

Ալմազբեկ Աթամբաև ձերբակալվել էր 2019-ի օգոստոսին:

Դիտվել է 9031անգամ
Վերջին լուրեր