Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հունիս / 2020 : 22-42

Հո՛վ, հո՛վ, հովն ընկավ, -
Սրտիս խնդում ծովն ընկավ... 

ԿՈՄԻՏԱՍ

ՆԿԱՐ ՝ ԲԵՐՔԱՌԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ ԷՋ 

 

Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
Վա՜յ,
Ճղներդ իրար մի՛ տա,
Վա՜յ,

Ամեն մեջդ ման գալիս
Ցավերս իրար մի՛ տա:

Հա՛, տվե՛ք, ետ տվեք, սարե՛ր, հովն ընկավ,
Սրտիս խնդում ծովն ընկավ.
Գնա, էլ ետ չգա էս տարվա տարին, -
Սև դարդն իմ վզով ընկավ:

Հո՛վ, հո՛վ, հովն ընկավ, -
Սրտիս խնդում ծովն ընկավ:
 
Մեռա բաղում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չմնաց
Դարդիս դարման տանելեն:
 
Սև ամպը գցել ա հով,
Մութը տվել ա իմ քով,
Տեսնում եք ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով:

ԿՈՄԻՏԱՍ

«ԾԻՐԱՆԻ ԾԱՌ»

 

Author's cover photo
Ամսաթիվ 24 / Հունիս / 2020 : 22-42
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 37337անգամ
Վերջին լուրեր