Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հունիս / 2020 : 13-29

Ֆրանսիան ցանկանում է վաճառել «առեղծվածային ժպիտը»

Ֆրանսիան պետք է վաճառի Մոնա Լիզայի կտավը 50 միլիարդ եվրոյով` կիրոնավիրուսի հետևանքով առաջացած կորուստները հոգալու համար։

«Ֆրանսիան կարող է ֆինանսական կորուստները վերականգնել կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին` վաճառելով Մոնա Լիզան», - ասել է CEO-ի գործադիր տնօրեն Ստեֆան Դիստինգինը։ Ամսագրին տված հարցազրույցում նման առաջարկությամբ հանդես եկած տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Ս. Դիստինգինը բացատրում է, որ Ֆրանսիան պետք է վաճառի ընտանեկան զարդը առնվազն 50 միլիարդ եվրոյով. «Որպես ձեռնարկատեր և հարկ վճարող` ես գիտեմ, որ այդ միլիարդները չեն հորինվում»:

Ակնհայտորեն մենք պետք է վաճառենք արժեքավոր կտավը հնարավորինս բարձր գնով` հանուն մեր ապագայի»։ Նա նաև հիշեցրել է, որ նկարը միակը չէ, և արվեստը հարուստ է նաև առանց այդ նկարի, հատկապես, որ նկարը չի անհետանում, այլ միայն փոխում է իր գտնվելու վայրը. «Նկարը հեշտ է տեղափոխել, և մենք ունենք շատ նկարներ...», - նշել է նա:

Այսպիսով` ընտանեկան զարդը պետք է վաճառել… Գինը հարցի բուն խնդիրն է և հակասության հիմնական առարկան: Գինը պետք է անմեղսունակ լինի, որպեսզի այդ արարքը իմաստ ունենա։ «Ես գնահատում եմ, որ «Մոնա Լիզա» ձեռք բերելու համար կպահանջվի ոչ պակաս, քան 50 միլիարդ եվրո (44,7 միլիարդ ֆունտ): Ինձ ասացին, որ իմ գնահատականը գերագնահատված է, նույնիսկ անիրական», - խոստովանել է տնօրենը։ Դիստինգինը նաև առաջարկել է Մոնա Լիզան «նշագրել» ծպտյալ արժույթի մի ձևով, որը թույլ կտա նկարը հեշտությամբ փոխանակել ազգերի միջև, և «դա նման կլինի համաշխարհային մեծ բաժանորդագրության», - բացատրում է նա:

«Իրավականորեն և տեխնիկապես այս լուծումը շատ առավելություններ ունի. դա հնարավորություն կտա Ֆրանսիային և Լուվրին պահել վերահսկողությունը գեղանկարչության նկատմամբ: Կարելի է նույնիսկ պատկերացնել, որ Դա Վինչին կտար իր համաձայնությունը իր գլուխգործոցը վաճառելու համար` ելնելով ստեղծված իրադրությունից։

Հիշենք, որ 2019-ին Լուվրը սկսեց աշխատել վիրտուալ իրականության ծրագրի կիրարկման վրա, որը թույլ կտա այցելուներին զգալ, որ Մոնա Լիզան գտնվում է աշխարհահռչակ պատկերասրահում, բայց փակ և հեռու է զբոսաշրջիկների բազմությունից: Դիստինգինը նաև ավելացնում է, որ ըստ Easyjet անցկացրած հարցման` նկարչությունը աշխարհի ամենահիասթափեցնող զբոսաշրջային գրավչությունն է։

 Թարգմանությունը` Զեմֆիրա Անտոնյանի

Աղբյուր՝ yelaket.am

 

 

 

 

 

Դիտվել է 32447անգամ
Վերջին լուրեր