«ՄԵՆՔ ԵՆՔ ՎԱՂՎԱ ՏԵՐԸ» Շարադրությունների Համահայկական Մրցույթ
«Դու դեռ պատանի ես, բայց քո այսօրվա երազանքներն են կերտում Հայրենիքիդ ապագան»
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտարարում է ազգային արժեքներին և տեսլականին նվիրված շարադրությունների համահայկական մրցույթ, որին հրավիրվում ենք մասնակցելու ՀՀ, ԱՀ, Ջավախքի և Սփյուռքի ստեղծագործելու ձիրք ունեցող 14-18 տարեկան պատանիներին:
Մասնակիցը պարտավոր է ստեղծագործել տրված ընդհանուր թեմայի շրջանակներում, ընտրելով առաջարկված վերնագրերը կամ վերնագրել ինքնուրույն.
Շարադրությունների թեմաներն են՝
- «Իմ ավանդական ընտանիքը»
- «Ես շարունակություն եմ իմ տոհմածառի»
- ..........
- Ազգ, բանակ (ընդհանուր թեմա)
- «Ես էլ եմ զինվոր»
- «Ապրել ծառայելով»
- ..........
- Հավատը և եկեղեցին (ընդհանուր թեմա)
- «Երբ հավատում եմ, ես.....»
- «Իմ եկեղեցին իմ.....»
- ..........
- Լեզուն, մշակույթը և հողը (ընդհանուր թեմա)
- «Իմ երեք պահապանները»
- «Իմ տեսակի կռիվը»
- ..........
- Հայերի դերը հետհամաճարակային աշխարհում (ընդհանուր թեմա)
- «Հայկը միակն էր, որ չհնազանդվեց Բելին»
- «Մենք լույսի զավակներն ենք...»
- ..........
- Իմ պատկերացրած համահայկական օնլայն նախագիծը (ընդհանուր թեմա)
- «Մեկ հայ, մեկ զբոսաշրջիկ...»
- «Վիրտուալ Հայաստան»
- ..........
- Իմ պատկերացրած հզոր Հայաստանը (ընդհանուր թեմա)
- «Մարդ- հայրենիք»
- ..........
Շարադրությունների յուրաքանչյուր ընդհանուր թեմայից 1-3րդ տեղերը գրաված մասնակիցների համար սահմանված են մրցանակներ:
- 1-ին տեղ • 300,000 (երեք հարյուր հազար) դրամ
- 2-րդ տեղ • 200,000 (երկու հարյուր հազար) դրամ
- 3-րդ տեղ • 100,000 (հարյուր հազար) դրամ
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով.
Սկիզբ 01.06.2020 թ.
1-ին փուլ- հունիսի 1-ից օգոստոսի 1-ը
փուլի ամփոփում 01.08-11.08-ին
Յուրաքանչյուր ընդհանուր թեմայից 2-րդ փուլ կանցնեն 10 լավագույն շարադրության հեղինակները: Ընդհանուր առմամբ՝ 70 մասնակից, որոնց համար օգոստոսի 15-25-ը կկազմակերպվի քառօրյա արշավ՝ ՀՀ որևէ գեղատեսիլ վայր, որի ընթացքում էլ տեղում կանցկացվի 2-րդ փուլը:
2-րդ փուլի ամփոփումը տեղի կունենա 25.08-15.09 ժամանակահատվածում:
Մրցանակաբաշխությունը՝ հանդիսավոր տոնական պայմաններում տեղի կունենա սեպտեմբերրի 21-ին՝
ՀՀ Անկախության օրը:
Մրցույթի մասնակիցները շարադրությունը ուղարկում են մասնակցության հայտին կցված: Ստորև ներկայացնում ենք հայտաձևը:
• Անուն ազգանուն հայրանուն ..................
• Ծննդյան օր, ամիս, տարի, վայր ..................
• Ապրելու վայրը (երկիր, մարզ, քաղաք, գյուղ) ..................
• Սովորելու վայրը ..................
• Հեռախոս, էլ. փոստ ..................
• Ո՞ր թեմայով եք մասնակցելու ..................
• Հայտը ուղարկելու օրը ..................
Շարադրությունները պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին:
Յուրաքանչյուր շարադրության ծավալը չպետք է գերազանցի 3 էջը
(սփյուռքահայերի մասնակցության դեպքում շարադրությունը կարող է լինել արևմտահայերեն կամ այն լեզվով, որին տիրապետում է մասնակիցը:
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու մեր մրցույթին և իրենց մտավոր էներգիայով տեր կանգնելու մեր Հայրենիքի այս և վաղվա օրվան: