25 / Հունիս / 2020 : 16-21

«ՄԵՆՔ ԵՆՔ ՎԱՂՎԱ ՏԵՐԸ» Շարադրությունների Համահայկական Մրցույթ
 

«Դու դեռ պատանի ես, բայց քո այսօրվա երազանքներն են կերտում Հայրենիքիդ ապագան»

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտարարում է ազգային արժեքներին և տեսլականին նվիրված շարադրությունների համահայկական մրցույթ, որին հրավիրվում ենք մասնակցելու ՀՀ, ԱՀ, Ջավախքի և Սփյուռքի ստեղծագործելու ձիրք ունեցող 14-18 տարեկան պատանիներին:


Մասնակիցը պարտավոր է ստեղծագործել տրված ընդհանուր թեմայի շրջանակներում, ընտրելով առաջարկված վերնագրերը կամ վերնագրել ինքնուրույն.

Շարադրությունների թեմաներն են՝

  • «Իմ ավանդական ընտանիքը»
  • «Ես շարունակություն եմ իմ տոհմածառի»
  • ..........  

 

  • Ազգ, բանակ (ընդհանուր թեմա)
  • «Ես էլ եմ զինվոր»
  • «Ապրել ծառայելով»
  • ..........

 

  • Հավատը և եկեղեցին (ընդհանուր թեմա)
  • «Երբ հավատում եմ, ես.....»
  • «Իմ եկեղեցին իմ.....»
  • ..........

 

  • Լեզուն, մշակույթը և հողը (ընդհանուր թեմա)
  • «Իմ երեք պահապանները»
  • «Իմ տեսակի կռիվը»
  • ..........

 

  • Հայերի դերը հետհամաճարակային աշխարհում (ընդհանուր թեմա)
  • «Հայկը միակն էր, որ չհնազանդվեց Բելին»
  • «Մենք լույսի զավակներն ենք...»
  • ..........

 

  • Իմ պատկերացրած համահայկական օնլայն նախագիծը (ընդհանուր թեմա)
  • «Մեկ հայ, մեկ զբոսաշրջիկ...»
  • «Վիրտուալ Հայաստան»
  • ..........

 

  • Իմ պատկերացրած հզոր Հայաստանը (ընդհանուր թեմա)
  • «Մարդ- հայրենիք»
  • ..........

 

Շարադրությունների յուրաքանչյուր ընդհանուր թեմայից 1-3րդ տեղերը գրաված մասնակիցների համար սահմանված են մրցանակներ:

  • 1-ին տեղ • 300,000 (երեք հարյուր հազար) դրամ
  • 2-րդ տեղ • 200,000 (երկու հարյուր հազար) դրամ
  • 3-րդ տեղ • 100,000 (հարյուր հազար) դրամ
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով.

Սկիզբ 01.06.2020 թ.
1-ին փուլ- հունիսի 1-ից օգոստոսի 1-ը
փուլի ամփոփում 01.08-11.08-ին

Յուրաքանչյուր ընդհանուր թեմայից 2-րդ փուլ կանցնեն 10 լավագույն շարադրության հեղինակները: Ընդհանուր առմամբ՝ 70 մասնակից, որոնց համար օգոստոսի 15-25-ը կկազմակերպվի քառօրյա արշավ՝ ՀՀ որևէ գեղատեսիլ վայր, որի ընթացքում էլ տեղում կանցկացվի 2-րդ փուլը:

2-րդ փուլի ամփոփումը տեղի կունենա 25.08-15.09 ժամանակահատվածում:

 

Մրցանակաբաշխությունը՝ հանդիսավոր տոնական պայմաններում տեղի կունենա սեպտեմբերրի 21-ին՝
ՀՀ Անկախության օրը:

 

Մրցույթի մասնակիցները շարադրությունը ուղարկում են մասնակցության հայտին կցված: Ստորև ներկայացնում ենք հայտաձևը:
 

• Անուն ազգանուն հայրանուն ..................
• Ծննդյան օր, ամիս, տարի, վայր ..................
• Ապրելու վայրը (երկիր, մարզ, քաղաք, գյուղ) ..................
• Սովորելու վայրը ..................
• Հեռախոս, էլ. փոստ ..................
• Ո՞ր թեմայով եք մասնակցելու ..................
• Հայտը ուղարկելու օրը ..................

Շարադրությունները պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին:


Յուրաքանչյուր շարադրության ծավալը չպետք է գերազանցի 3 էջը
(սփյուռքահայերի մասնակցության դեպքում շարադրությունը կարող է լինել արևմտահայերեն կամ այն լեզվով, որին տիրապետում է մասնակիցը:


Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու մեր մրցույթին և իրենց մտավոր էներգիայով տեր կանգնելու մեր Հայրենիքի այս և վաղվա օրվան:

Դիտվել է 39854անգամ
Վերջին լուրեր