Դոլարը թանկացել է․ Եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 25-ին, կազմել է 481.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.22 դամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.36 դրամ (նվազել է 2.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 598.88 դրամ (նվազել է 1.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.94 դրամ (նվազել է 0.01 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 276.29 դրամ, ոսկի՝ 27,328.13 դրամ, պլատին՝ 12,549.54 դրամ: