Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է ոչ այդքան արդյունավետ լինել վարակի տարածումը կանխելու հարցում. Գեյթս

Ամերիկյան Microsoft ընկերության նախկին ղեկավար, միլիարդատեր, բարերար Բիլ Գեյթսը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է ոչ այդքան արդյունավետ լինել վարակի տարածումը կանխելու հարցում:
Միլիարդատերը CNN-ին տված հարցազրույցում մանրամասնել է, որ պատվաստանյութի ստեղծման հարցում մասնագետները կողմնորոշվում են երկու բնութագրով՝ բուն պատվաստվողի վարակման կանխարգելում և նրանից մյուսների վարակի փոխանցման կանխում:
«Սակայն երաշխիք չկա, որ պատվաստանյութը կատարյալ արգելափակիչ կլինի վարակի փոխանցման հարցում»,-ասել է Գեյթսը:
Միևնույն ժամանակ Microsoft-ի հիմնադիրը բարձր է գնահատել օրգանիզմի իմունային համակարգի՝ հիվանդությանն արձագանքի արդյունավետությունը: Գեյթսի համոզմամբ՝ իմունային համակարգն առնվազն մեկ տարի թույլ չի տա վարակվել:
Բացի այդ, Գեյթսը ևս մեկ անգամ կարծիք է հայտնել առ այն, որ պատվաստանյութը պատրաստ կլինի կամ այս տարվա վերջին կամ մյուսի սկզբին: