26 / Հունիս / 2020 : 13-46

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է ոչ այդքան արդյունավետ լինել վարակի տարածումը կանխելու հարցում. Գեյթս

Ամերիկյան Microsoft ընկերության նախկին ղեկավար, միլիարդատեր, բարերար Բիլ Գեյթսը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է ոչ այդքան արդյունավետ լինել վարակի տարածումը կանխելու հարցում:

Միլիարդատերը CNN-ին տված հարցազրույցում մանրամասնել է, որ պատվաստանյութի ստեղծման հարցում մասնագետները կողմնորոշվում են  երկու բնութագրով՝ բուն պատվաստվողի վարակման կանխարգելում և նրանից մյուսների վարակի փոխանցման կանխում:

«Սակայն երաշխիք չկա, որ պատվաստանյութը կատարյալ արգելափակիչ կլինի վարակի փոխանցման հարցում»,-ասել է Գեյթսը:

Միևնույն ժամանակ Microsoft-ի հիմնադիրը բարձր է գնահատել օրգանիզմի իմունային համակարգի՝ հիվանդությանն արձագանքի արդյունավետությունը: Գեյթսի համոզմամբ՝ իմունային համակարգն առնվազն մեկ տարի թույլ չի տա վարակվել:

Բացի այդ, Գեյթսը ևս մեկ անգամ կարծիք է հայտնել առ այն, որ պատվաստանյութը պատրաստ կլինի կամ այս տարվա վերջին կամ մյուսի սկզբին:

Դիտվել է 16609անգամ
Վերջին լուրեր