Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունիս / 2020 : 16-15

ԵՄ-ն հուլիսի 1-ից կբացի սահմանը Վրաստանի համար

Եվրամիությունը ծրագրում է բացել սահմանները հուլիսի 1-ից: Еuronews-ը հրապարակել է այն երկրների նախնական ցանկը, որոնց քաղաքացիները մուտքը թույլատրվում է Եվամիության տարածք։ Վրաստանը ներառված է այդ ցանկում։ 

Ներկա քննարկումների համաձայն՝ նախատեսվում է բացել սահմանը նաև Մոնակոյի, Չեռնոգորիայի,  Վատիկանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Թաիլանդի, Ղազախստանի, Ավստրալիայի, և տասնյակ այլ երկրների համար:

Երկրների նախնական ցանկում չկան ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ռուսաստանի Դաշնությունը, որոնք կորոնավիրուսով վարակվածների թվում առաջինն են աշխարհում:

Երկրների ցանկը կազմվել է Եվրահանձնաժողովի խորհրդատվությունների հիման վրա, թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Դիտվել է 17795անգամ
Վերջին լուրեր