26 / Հունիս / 2020 : 17-27

Տաղանդաշատ Զառան...

Հասարակական գործիչ Հայկ Մարկոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Տաղանդաշատ Զառան...

Ընկերոջիցս՝ մաեստրո Արմեն Մարտիրոսյանից Armen Martirosyan, այսօր ստացա մի հաղորդագրություն, Արմենը հիացած ու հպարտ իր թոռնուհու Զառայի առաջին ստեղծագործությամբ՝ որոշել էր կիսվել ինձ հետ

"https://youtu.be/EkraL3P2Ch8

Թոռանս առաջին հիթն է, Հայկ ջան։ Պրակտիկորեն չեմ օգնել:) Ու, ամենակարևորը, ինքն արտադրել, գրանցել, PR-ա անում ու վաճառքի ա դրել worldwide:)))) Unbelievable!!!"

Փաստացի ես դարձա առաջիններից մեկը, ով պետք է իր կարծիքը հայտներ երիտասարդ աղջնակի առաջին ստեղծագործության վերաբերյալ։ Տաղանդավոր ծնողների, պապ ու տատի արժանի զավակն իր ընտրած մասնագիտական ճանապարհով շատ վստահ սլանում է առաջ՝ սա առաջինը։

Երկրոդը որ մտովս անցավ, այն էր, որ եթե այս վաղ հասակում Զառան արդեն ունի նման ավարտուն աշխատանք, որը իր տաղանդի շնորհիվ ստեղծել, աշխատասիրության ու համառության արդյունքում ավարտուն տեսքի է բերել ու առանց վարանելու ներկայացրել է հասարակությանը, ուրեմն Հայաստանից հեռու մեծացող այս հայուհու անունը մենք դեռ շատ կլսենք, ու երրորդը՝ Զառայի ստեղծագործությունը իրական հիթ է՝ ոճային ու ժամանակին համահունչ, ասելիք ու տրամադրություն ունի, եթերային է, տրամադրող ու հանգստացնող միաժամանակ։


Շնորհակալություն գեղեցկուհի Զառային այս երգի համար և շնորհակալություն մաեստրո Արմեն Մարտիրոսյանին առավոտյան մատուցած այս գեղեցիկ անակնկալի համար, այսօր օրս լեցուն է Զառայի երգով...

Զառա "JEALOUS OF THE MOON"
https://youtu.be/EkraL3P2Ch8

 

 

Դիտվել է 17800անգամ
Վերջին լուրեր