Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հունիս / 2020 : 08-55

«Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին». Վահան Արծրունին նոր ֆլեշմոբ է սկսել

Երևանի պետական բժշկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Վահան Արծրունին նոր առցանց ֆլեշմոբ է սկսել՝ ընդդեմ գույքահարկի բարձրացման մասին օրենքի:

«Սիրելի բնիկ երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից։ Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին։

ՄԻԱՑԵՔ ԱՅՍ ՖԼԵՇՄՈԲԻՆ՝ ՏԵՂԱԴՐԵԼՈՎ ՁԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆ ՈՒ ԱՅՍ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՖԲ ԷՋՈՒՄ՝
«Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։
ԵՍ ԲՆԻԿ ԵՄ ԵՎ ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է»»

Վահան Արծրունի

Դիտվել է 21512անգամ
Վերջին լուրեր