Նամազի կանչ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում. TikTok-ում սկանդալային տեսանյութ է տարածվում (տեսանյութ)
«TikTok» սոցիալական վիդեոցանցի թուրքական տիրույթում տարածվում է մի սկանդալային տեսանյութ, որում տղամարդը Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ազան (մուսուլմանական աղոթքի` նամազի կանչ) է կանչում,-գրում է Ermenihaber-ը:
Ազան կանչող տղամարդը, որը, ըստ ամենայնի, նաև սոցիալական հարթակում վերոնշյալ տեսանյութը տարածող նույն ինքը Բյուշրա (Büşra) անունով օգտատերն է, տեսանյութը այսպես է վերնագրել. «Մեկ րոպեով կենդանություն են առնում եկեղեցու նեղ պատերը»։
Տեսանյութը ունի մոտ 37000 հավանում (like) և 600-ից ավել մեկնաբանություն։
Նշենք, որ տեսանյութը նոր չէ, և դեռևս 2017թ հրապարակվել է Youtube-ում, սակայն «TikTok»-ում հայտնվել է ընդամենը օրեր առաջ։
Հավելենք, որ քրիստոնյաների սրբավայրերի և հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ: