27 / Հունիս / 2020 : 12-55

Հայկական կոլորիտային լուսանկար` National Geographic-ում

National Geographic ամսագիրը ինստագրամյան իր էջում հայկական կոլորիտային լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում ազգությամբ մոլոկան 58-ամյա Իրինա Նովիկովան է՝ Ֆիոլետովո գյուղից, ով ճամփեզրին մթերք է վաճառում։ «Ինձ բոլորն այստեղ ճանաչում են»,-ասվում է լուսանկարին կից մակագրության մեջ։ 

National Geographic-ի Ինստագրամի էջը ունի 39 միլիոնից ավելի հետևորդ։

Դիտվել է 17698անգամ
Վերջին լուրեր