27 / Հունիս / 2020 : 13-53

Վրաստանի կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»:Ըստ տեղեկության՝ նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են,- գրում է aliq.ge-ն։

«Նրանք եկել են Հայաստանից, թետավորում անցել են Վրաստանում: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է, մեր կլինիկայում է, վիճակը բավարար է: Երկրորդն ամենայն հավանականությամբ՝ Վրաստանի քաղաքացի է», — ասել է Էզուգբայան:

Stopcov-ը տեղեկացնում է, որ Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 921 է, որոնցից  781-ն ապաքինվել է, 14-ը՝ մահացել:

Դիտվել է 17318անգամ
Վերջին լուրեր