Երկու մարդ է սպանվել Կալիֆորնիայի առևտրի կենտրոններից մեկում հնչած կրակոցներից

Երկու մարդ է սպանվել, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հնչած կրակոցներից,- հայտնում է New York Times-ը:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15:30-ին (Երևանի ժամանակով՝ 02:30)` Walmart առևտրային ցանցի տեսակավորման կենտրոնում:
Կալիֆորնիայի Ռեդ-Բլաֆֆ քաղաքում հնչած կրակոցների հետևանքով առնվազն 3 մարդ է վիրավորվել, հղում անելով տեղական իշխանություններում իր ունեցած աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր Daily News-ը։
Ըստ կենտրոնի աշխատակիցներից մեկի՝ միջադեպի ժամանակ մոտ 50-60 կրակոց է լսել։