28 / Հունիս / 2020 : 11-50

Երկու մարդ է սպանվել Կալիֆորնիայի առևտրի կենտրոններից մեկում հնչած կրակոցներից 

Երկու մարդ է սպանվել, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հնչած կրակոցներից,- հայտնում է New York Times-ը:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15:30-ին (Երևանի ժամանակով՝ 02:30)` Walmart առևտրային ցանցի տեսակավորման կենտրոնում:

Կալիֆորնիայի Ռեդ-Բլաֆֆ քաղաքում հնչած կրակոցների հետևանքով առնվազն 3 մարդ է վիրավորվել, հղում անելով տեղական իշխանություններում իր ունեցած աղբյուրին, ավելի վաղ  հայտնել էր Daily News-ը։

Ըստ կենտրոնի աշխատակիցներից մեկի՝ միջադեպի ժամանակ մոտ 50-60 կրակոց է լսել։

 

 

 

Դիտվել է 9665անգամ
Վերջին լուրեր