28 / Հունիս / 2020 : 16-51

The Rolling Stones-ն արգելել է Թրամփին օգտագործել խմբի երգերը քարոզարշավի ժամանակ

Բրիտանական The Rolling Stones ռոք խումբը արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել խմբի երգերը նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ:

Խմբի անունից համապատասխան հայտարարությունը տարածել է հեղինակային իրավունքների պաշտպանության BMI կազմակերպությունը, գրում է Rolling Stone պարբերականը:

«BMI-ն Stones-ի անունից տեղեկացրել է Թրամփի նախընտրական քարոզարշավի խմբին, որ իրենց երգերի չարտոնված օգտագործումը կհանդիսանա լիցենզիոն համաձայնագրի խախտում»,- ասված է հայտարարության մեջ:

Հակառակ դեպքում երաժիշտները ԱՄՆ նախագահին դատական գործով են սպառնում:

Դիտվել է 3663անգամ
Վերջին լուրեր