Զբոսաշրջիկներին առաջարկվում է անվճար հանգիստ Իտալիայում
Զբոսաշրջիկները ամբողջովին անվճար կարող են հանգստանալ իտալական Մոլիզե շրջանում: Այնտեղից Հռոմ մեքենայով 2 ժամվա ճանապարհ է: Զբոսաշրջիկներին առաջարկում են 1 շաբաթյա հանգիստ՝ մի քանի ննջասենյակ ունեցող դատարկ բնակարաններում և առանձնատներում, գրում է «The Sun»-ը:
Տեղի իշխանությունները Մոլիզեում ակցիա են սկսել՝ «Նվիրիր քեզ Մոլիզեն» (Regalati il Molise): Նախաձեռնության շրջանակում զբոսաշրջիկներին առաջարկվում է 40 անվճար ուղեգիր, որոնց միջոցով կարելի է հանգսանալ հուլիսի 4-ից հոկտեմբերի 3-ը:
Երջանիկների խմբում հայտնվելու համար հարկավոր է լրացնել հատուկ դիմում հայտարարությունն իտալերենով և անպայման պետք նշել՝ թե ինչու եք ցանկանում արձակուրդն անցկացնել Մոլիզեում:
«Սրանք գեղեցիկ, բայց անմարդ գյուղեր են ՝ առանց տուրիստական կացարանների: Այդ իսկ պատճառով մենք մտածեցինք՝ ինչպես կարելի է խրախուսել մարդկանց դժվար ժամանակներում այստեղ գալ»,- պատմել է տեղի բնակիչ Էնցո Լուոնգոն:
Նա ավելացրել է, որ շրջանում ապրում է ընդամենը 305 հազար մարդ, շատերը տեղափոխվել են այլ շրջաններ, ու նրանց տները մնացել են դատարկ: