28 / Հունիս / 2020 : 22-17

 Լուկաշենկոն պարում է շրջանավարտների հետ. նոր տեսանյութ

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվում է, թե ինչպես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարում Մինսկում շրջանավարտների հանրապետական պարահանդեսի ժամանակ:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է բելառուս առաջնորդը շրջանավարտների ընկերակցությամբ պարում՝ Տաիսիա Պովալիի երգի հնչյունների ներքո: Երգչուհին միջոցառման ժամանակ կատարել է «Ти ж мене підманула» ուկրաինական ստեղծագործությունը:

Բելառուսական աղբյուրի տվյալներով՝ միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո Լուկաշենկոն որոշել է մնալ և շարունակել ուրախանալ շրջանավարտների հետ ոչ պաշտոնական միջավայրում:

 

Դիտվել է 14343անգամ
Վերջին լուրեր