02 / Ապրիլ / 2020 : 17-32

Անկողնու մեջ պառկած առավոտվա քաղցր քնի վերջին պահերն եմ վայելում ու...

#Ապրիլ2016 Անկողնու մեջ պառկած առավոտվա քաղցր քնի վերջին պահերն եմ վայելում ու լսվումա Արմինեի ձայնը՝ Աշ, ուղղաթիռ են խփել: Մի կերպ աչքերս բացելով պատասխանում եմ՝ փակի էլի էդ դիտում հավաքով կայքերի նյութերը, զզվցրել են դրանք արդեն...Մի քանի վայրկյան հետո կրկին լսվում է Արմինեյի ձայնը՝ չէ, անկապ չի, բոլոր լուրջ լրատվականները գրում են՝ ուղղաթիռ են խփել: Ես, արդեն մի քիչ արթնացած , աչքերս մի կերպ բացում եմ՝ մեզ են խփել, թե՞ մենք ենք խփել: Երևի միակ անհամբեր սպասումներիցս մեկն էր, որ սպասում էի Արմինեի պատասխանին՝ սառած դեմքի արտահայտությամբ: «Մերոնք են խփել» պատասխանը լսելուց հետո սիրտս մի փոքր թեթևացավ, լավա տղերքին բան եղած չի լինի, ձեռքս գցեցի միանգամից հեռախոսին ու բացեցի հնարավոր բոլոր տեղեկատվական հարթակները: Չէի հասկանում ինչ էր կատարվում՝ ուղղաթիռ է խոցվել, թարգամնիչներ են հարկավոր, հարձակում է եղել, զոհերի մասին տեղեկություն չկա, զինկոմիսարիատները լիքն են, պատերազմ ա:

Օրը արդեն սխալ էր սկսել: Փաստորեն գիշերվա այն ժամին, երբ մենք տանը ֆիլմ էինք դիտում տղերքը դիրքում կռվում էին, երևի հենց այդ պահին՝ հրամանատարի զոհվելուց հետո, Ադամը իր ձեռքը վերցրեց դիրքի պաշտպանությունը, որ թշնամին ոտք չդնի մեր հողի վրա: Երևի հենց այդ պահին Ռոբը նռնակը ձեռքը վերցրեց ու երևի հենց այդ պահին մայոր Մալոյանը շտապեց դիրքը ազատագրելու: Իսկ մենք տանը ֆիլմ էինք դիտում:

Մի քանի ժամ անց արդեն հեռախոսս տրաքում էր զանգերից: Մեկը փորձում էր ինչ-որ եղանակով Արցախ գնար, քանի որ զինկոմիսարիատից տուն էին ուղարկել, պատճառաբանելով, որ այլևս տեղ չունեն՝ տուն գնացեք՝ կզանգենք: Մյուսը տղայի հետ չէր կարողանում կապնվեր: Հարցեր, հարցեր, բոլորը անպատասխան ու օդի մեջ կախված հարցեր՝ ի՞նչ է կատարվում Արցախում...

Դիտվել է 19724անգամ
Վերջին լուրեր