29 / Հունիս / 2020 : 22-43

Իրանի իշխանությունները Թրամփի ձերբակալության հրաման են տվել և դիմել Ինտերպոլ

Իրանի դատական իշխանությունները ձերբակալության հրաման են տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ևս 30-ից ավելի մարդու համար, ովքեր, ըստ Թեհրանի, պատասխանատվություն են կրում հունվարի 3-ին Իրանի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։ Այս մասին հաղորդում է Интерфакс լրատվական գործակալությունը՝ հղում անելով Associated Press-ին։

Ըստ Թեհրանի դատախազ Ալի Մեհրի՝ Թրամփը և մյուսները մեղադրվում են «սպանության և ահաբեկչության» համար։ Դատախազը, սակայն, չի հստակեցրել, թե բացի Թրամփից՝ ում է ուզում ձերբակալել Իրանը։

Մեհրը շեշտել է, որ Իրանը մտադիր է հասնել արդարության նույնիսկ այն բանից հետո, երբ Թրամփը կհեռանա նախագահի պաշտոնից։ Պաշտոնյան նշել է, որ Իրանը Ինտերպոլին խնդրել է «կարմիր ծանուցում», այսինքն՝ ամենաբարձր գերակայություն տալ Թրամփի և Սոլեյմանիի սպանության մյուս մեղավորների ձերբակալությանը։

Ըստ գործակալության՝ Ինտերպոլը որևէ կերպ չի մեկնաբանել Իրանի իշխանությունների հայցը։

Հիշեցնենք, որ 2020թ.-ի հունվարի 3-ին Թրամփի հրամանով ծավալված ամերիկյան հատուկ գործողությունների ընթացքում Բաղդադում սպանվել էր Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի շիական աշխարհազորայինների փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը։

Ի պատասխան այս գործողությունների՝ հունվարի 8-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարվածել էր Իրաքում գտնվող ալ-Ասադ ռազմաբազային և ռազմական օբյեկտին, որտեղ տեղակայված էին ամերիկյան զորքերը։Начало формы

Դիտվել է 11110անգամ
Վերջին լուրեր